Showing posts with label GDG Armenia. Show all posts
Showing posts with label GDG Armenia. Show all posts

Saturday, May 3, 2014

Monthly Talks - May Meetup


Ուրախ ենք տեղեկացնել, որ GDG Armenia-ն այսուհետ կունենա ամենամսյա հանդիպումներ՝ Monthly Talks խորագրով: Հանդիպումները կլինեն ոչ ֆորմալ և ազատ ոճի մեջ:

Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել իր պրոդուկտը, նախագիծը կամ նոր տեխնոլոգիա, որը նրա կարծիքով կհետաքրքրի ուրիշներին նույնպես: Թեմաները պետք է լինեն Google-ի կամ այլ բաց կոդով տեխնոլոգիաներին առնչվող:

Այս ամսվա հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը 20:00` mLab ECA գրասենյակում ( Տերյան 105, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան 10-րդ մասնաշենք, 5-րդ հարկ):

Եթե ցանկանում եք ներկայացնել ինչ-որ թեմա կամ պարզապես մասնակցել այս ամսվա հանդիպմանը, խնդրում ենք գրանցվել այստեղ մինչև մայիսի 13-ը:

Կարող եք նաև ձեր մասնակցության մասին հայտնել միջոցառման ֆեյսբուքի կամ Google+ի էջերում:

Saturday, March 8, 2014

GDG Armenia 2014. Annual Event List

GDG Armenia had rather eventful year on 2013, and more than 500 Armenian IT specialists, Google lovers and students had their participation in those events.



This year as well GDG Armenia plans a range of events, that aim to promote and make more popular Google technologies in Armenia: Yerevan and other cities in Armenia will have a year full of Google events.

Friday, October 4, 2013

Google Cloud Developer Challenge 2013


GDG Armenia-ն հայտարարում է նոր մրցույթի մասին՝ Google Cloud Developer Challenge 2013:

Միջազգային այս մրցույթի նպատակն է Google Cloud Platform-ում ստեղծել ծրագրեր, որոնք կլինեն ստորև նշված երկու ուղղություններից մեկում.
  • Enterprise/Small Business Solutions , Education, Not for Profit
  • Social / Personal Productivity/Games / Fun
Google Cloud Platform-ում ծրագրեր հնարավոր է գրել Python, Java, PHP և Go լեզուներով: Այսինքն՝ ընտրությունը մեծ է և ուստի նաև հնարավորությունն է մեծ, որ ձեր մտահղացումն իրականացնեք հենց այսօրվանից սկսած:

Tuesday, October 1, 2013

DevFest Armenia 2013 Photos

GDG Armenia - DevFest 2013, Yerevan, TUMO Center for Creative Technologies - 28-29 Sept, 2013
Official Sponsor: Google. Partners: TUMO Center, Bet Construct & Linkgard.

Thursday, August 1, 2013

GDG Devfest 2013, Yerevan - Armenia. Երևանում նախապատրաստվում է մեծ դեվելոփեր կոնֆերանս

GDG Devfest 2013, Yerevan - Armenia դեվելոփերների միջոցառումը տեղի կունենա Երևանում 2013թ. սեպտեմբերի 28-29-ին: Նմանատիպ ծրագրավորողների և ծրագրաշարերի մշակողների կնոֆերանս Երևանում դեռ տեղի չի ունեցել: Միջոցառման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, որոնք կատարվում են Google Developer Group Armenia (GDG Armenia)-ի կողմից:






Միջոցառման մանրամասների, ինչպես նաև մասնակիցների գրանցման և հովանավորների մասին կտեղեկացվի շուտով:

Friday, April 26, 2013

Tuesday, March 26, 2013

Map Your City - սեմինարներ Երևան, Գորիս, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում [թարմացված]

Map Your City: Google Maps & MapMaker Seminars in Armenian Cities by GDG ArmeniaGDG Armenia (Google Developer Group Armenia) խումբը՝ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի աջակցությամբ, կազմակերպում է «Գծիր քո քաղաքը» խորագրով սեմինարների շարք Երևան, Գորիս, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում:
Սեմինարների թեմաներն են՝
  • Google Maps
  • Google MapMaker
  • Google Maps for Business
«Գծիր քո քաղաքը» սեմինարների ժամանակացույց.
06 ապրիլի 2013 – Գորիս, Գորիսի Մամուլի Ակումբ, հասցեն՝ ք. Գորիս, Անկախության 2
[գրանցվել Գորիսի սեմինարին]
20 ապրիլի 2013 – Դիլիջան, 4-րդ դպրոցի համակարգչային սրահ
[գրանցվել Դիլիջանի սեմինարին]
27 ապրիլի 2013 – Վանաձոր, ՀԿ Կենտրոն, հասցեն՝ ք. Վանաձոր, Նժդեհի 9/2ա
[գրանցվել Վանաձորի սեմինարին]
5 մայիսի 2013 – Երևան, «Գործք» ընկերության լսարան՝ Սարմենի 1 (Գեղարվեստի ակադեմիայի գլխավոր մասնաշենքի ետնամաս), ժամը 13:00
[գրանցվել Երևանի սեմինարին]
Սեմինարները կվարեն՝
Վարդան Գրիգորյանը՝ ծրագրավորող (Virtual Solutions), բլոգեր, Google Developer Group Armenia համակարգող
Վարդան Պապիկյանը՝ ինտերնետ-գովազդային և սոցիալական մեդիա տեխնոլոգիաների մասնագետ, բլոգեր, Google Developer Group Armenia համակարգող, NeoMedia ընկերության հիմնադիր-տնօրեն
Սեմինարի հետ կապված մանրամասների համար կարող եք կապվել հետևյալ եղանակներով՝
Հեռ.՝ (093) 608.606, (094) 33.94.88, E-Mail: gdgarmenia@gmail.com

Sunday, February 10, 2013

GDG Armenia 2013 Plans

2012 full of technological events is left in the past and it is time to move on and arrange our coming tasks.
This year's activiy list of GDG Armenia is again full of innovative events and activities, which we surely plan to realize, as there is an increasing demand from Armenian technological society in being involved in the world's technological trends.

GDG Armenia's 2013 year starts with an important celebrating - GDG Armenia's 2 year anniversary. We together with group members and our supporters are going to meet to sum up the group's activities for the past 2 years, to discuss future plans and projects and, of course, have fun and enjoy a delicious GDG cake.

Friday, January 25, 2013

Happy 7DD Google Developers !

Dear Google lovers, supporters and friends, year of 2012 is already left in the past, a year full of events, competitions and just meetings with friends to enjoy a glass of beer. We can surely state that 2012 was a successful year during which our team expanded greatly and the increasing number of GDG groups’ members proves the fact that we are becoming better and better and expanding continuously.

Before passing to 2013 (which would be 7DD in Hexademical), we would like once again remember all the things we achieved during last year.

There was no doubt that GTUG’s Day Armenia 2011 year-end event would lift us to a new stage of development, and the expectations were met.

Wednesday, January 9, 2013

Շնորհավոր 7DD, Google Developer-ներ

Սիրելի Գուգլասերներ, համակիրներ, ընկերներ ու ընկերուհիներ, արդեն անցյալում թողեցինք 2012-ը՝ իր բազում  միջոցառումներով, մրցույթներով ու պարզապես ընկերական հանդիպումներով մի-մի գավաթ գարեջրի շուրջ: Վստահորեն կարող ենք նշել, որ 2012-ը եզրափակեցինք ավելի ակտիվ ու ավելի մեծ թիմով, քան 2011-ը: Իսկ GDG խմբերի համար օրեցօր աճող անդամների թիվը վկայում է միայն մեկ կարևոր բանի մասին՝ մենք կատարելագործվում ենք ու ընդլայնվում:

Նախքան 2013-ին անցնելը (որն ի դեպ 16-ական համակարգում կլինի 7DD), ուզում ենք ևս մեկ անգամ վերհիշել այն ամենը, ինչի կարողացանք հասնել անցած տարում:

Friday, November 30, 2012

Պաշտոնական անդամակցություն

Google Developers Group Armenia (GDG Armenia)-ի սիրելի անդամներ, մինչև հիմա մենք չունեինք այնպիսի հարթակ, որտեղ ցուցադրվում է այս կամ այն խմբի անդամների քանակը: Այսօր արդեն ունենք:

Վերջերս մեր հիմնական հարթակում՝ http://developers.google.com, Ձեզ համար ստեղծվել է հնարավորություն նշվել որպես խմբի անդամ: Ուստի հայտարարում ենք համընդհանուր անդամակցության պրոցեսսը :)

Սկզբի համար այցելեք https://developers.google.com/profile/status հղումով, որպեսզի տեսնեք Ձեր պրոֆիլի կարգավիճակը: Եթե դուք դեռ մուտք չեք գործել Ձեր տվյալներով, ապա հղումով անցնելիս սկզբում Ձեզանից կխնդրի տալ թույլտվություն (access), որպեսզի համակարգը կարողանա օգտագործել Ձեր պրոֆիլի տվյալները;

Այնուհետև այցելեք մեր խմբի էջը և նշեք Ձեզ որպես անդամ ("i am a member")՝
https://developers.google.com/groups/chapter/100661890326950838722/ .

Դեռևս լայն հնարավորություններ չեն ավելացվել մեր գլոբալ հարթակում: Ներկայումս այն միայն ցուցադրում է տվյալ խմբի անդամների քանակը, բայց շատ շուտով կլինեն նոր ֆունկցիոնալ ավելացումներ, որոնք կգործեն միայն անդամների համար: Ուստի հապաղել պետք չէ, եղեք ակտիվ, միացեք հենց հիմա!

Նախապես շնորհակալություն:

Thursday, June 14, 2012

Google I/O Extended 2012 Armenia

Google I/O-ն Google ընկերության ամենամեծ կոնֆերանսն է, որը տեղի է ունենում տարին մեկ անգամ, Սան Ֆրանցիսկոյի Մոսկոն կենտրոնում: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվում են Google I/O Extended միջոցառումներ այն մարդկանց համար, ովքեր չեն կարող ներկա գտնվել Սան Ֆրանցիոսկոյում, բայց ցանկանում են դիտել միջոցառման ընթացքը: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես GDG Armenia-ն կազմակերպում է I/O Extended միջոցառում Հայաստանում, որը հնարավորություն կտա տեսակապի միջոցով մասնակից դառնալ համաշխարհային այս մեծ միջոցառմանը:

Այս տարի Google I/O Extended 2012 միջոցառման ժաամնակ պլանավորվում են Հայաստանում կազմակերպել հետևյալ միջոցառումները`

27 Հունիս 
20:30 - 21:30   Keynote-ի դիտում 
22:00 - 23:00   Hangout -ի միացում ԱՊՀ GDG խմբերի Extended միջոցառումների հետ, ինչպես նաև ուղիղ միացում Սան Ֆրոնցիսկոյի Մոսկոն կենտրոնում գտնվող Վարդան Գրիգորյանի հետ

28 Հունիս
21:00 - 22:00   Discussion panel, քննարկում-վիդեոկապ ԱՊՀ GDG խմբերի հետ

Եթե ցանկանում եք մասնակցել Google I/O Extended 2012 Armenia միջոցառմանը, կարող եք գրանցվել այստեղ: Միջոցառումը տեղի է ունենալու ինչպես միշտ Գործք ընկերության սեմինարների սրահում` Սարմենի 1, Գեղարվեստի ակադեմիայի հետևի մուտք: Քարտեզը կարող եք դիտել այստեղ:


Ինչպես նաև, հունիսի 21-ին նախատեսում ենք կազմակերպել Hangout (վիդեոկապ), որի ժամանակ կքննարկենք գալիք Google I/O Extended միջոցառումը և Google Apps Developer Challenge միջոցառումը: Բոլոր այն մարդիկ, ովքեր վերը նշված գրանցման ֆորմայում կլրացնեն իրենց տվյալները, հունիսի 21-ին, երեկոյան 21:00 իրենց էլետրոնային փոստի հասցեին (և Google+ պրոֆիլում) կստանան հրավեր Hangout-ին միանալու համար:

Ուշադրություն. Եթե ցանկանում եք մասնակցել Hangout-ին, գրանցման ֆորմայում լրացրեք այն էլեկտրոնային հասցեն, որով գրանցված եք Google + ցանցում: 

Saturday, May 26, 2012

Next Step Summit

Այսօր, մայիսի 26-ին տեղի ունեցավ GTUG Հայաստան խմբի հերթական հանդիպումը՝ "Next Step Meetup" անունով: Այս հանդիպման նպատակն էր օրակարգային դարձած որոշ հարցերի քննարկումը, որը պետք է հիմք դառնա արդեն GDG Armenia (Google Developer Group Armenia) անունով գործող մեր խմբի հետագա քայլերի համար:

Խմբի ապագա անելիքների քննարկմանն անցնելուց առաջ երկար ու հետաքրքիր քննարկում ունեցանք հանդիպման հյուրերի՝ Հանրային Լրագրության Ակումբի նախագահի և անդամների հետ, ովքեր եկել էին մեզ ներկայացնելու ակումբի կողմից ստեղծված MyNews.Am հանրային թղթակցության հարթակի անդրոիդ հավելվածը:

Հաջորդիվ քննարկվեցին նախապես մշակված օրակարգի հետևյալ հարցերը.