Friday, October 4, 2013

Google Cloud Developer Challenge 2013


GDG Armenia-ն հայտարարում է նոր մրցույթի մասին՝ Google Cloud Developer Challenge 2013:

Միջազգային այս մրցույթի նպատակն է Google Cloud Platform-ում ստեղծել ծրագրեր, որոնք կլինեն ստորև նշված երկու ուղղություններից մեկում.
  • Enterprise/Small Business Solutions , Education, Not for Profit
  • Social / Personal Productivity/Games / Fun
Google Cloud Platform-ում ծրագրեր հնարավոր է գրել Python, Java, PHP և Go լեզուներով: Այսինքն՝ ընտրությունը մեծ է և ուստի նաև հնարավորությունն է մեծ, որ ձեր մտահղացումն իրականացնեք հենց այսօրվանից սկսած:


Դուք ունեք բավական երկար ժամանակ` ծրագիրը ստեղծելու համար: Ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 21-ն է:

Ինչո՞վ կօգնի ձեզ GDG Armenia-ն.

  • Եթե համոզված եք, որ մասնակցելու եք մրցույթին, GDG Armenia-ն կարող է ձեզ տրամադրել հատուկ պրոմո կոդ, որով Google Cloud Platform-ում կստանաք $2000 կրեդիտ ու կկարողանաք ձեր ծրագրերը տեղադրել այնտեղ:
  • Նոյեմբերի 23-ին կկազմակերպենք հանդիպում, որտեղ հայաստանից ծրագիր ներկայացրած թիմերը կցուցադրեն իրենց ծրագրերը և GDG Armenia խմբի համակարգողների ու ևս երկու հոգի ՏՏ ոլորտի մասնագետների կողմից կընտրվի լավագույն ծրագիրը, որը կստանա Nexus 7 երկրորդ սերնդի գրասալիկ (tablet):
Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք մրցույթի պաշտոնական վեբկայք.

Հաջողություն ենք մաղթում և ցանկանում ենք, որ հայկական թիմերը լավ արդյունքներ գրանցեն:

4 comments:

  1. գրասալիկ ? lurj eq asum!!??!!??!!

    ReplyDelete
  2. Ամենայն լրջությամբ:

    ReplyDelete
  3. Replies
    1. http://www.microsoft.com/Language/en-US/Search.aspx?sString=tablet&langID=hy-am


      Ու կխնդրեի անանուն այլևս գրառումներ չանել:

      Delete