Thursday, October 6, 2011

GTUG Հայաստանի հերթական ձեռքբերումը

Այսօր` հոկտեմբերի 6-ին, ինչպես և խոստացել էին Google Russia-ի աշխատակիցները, հայտնի դարձան օգոստոսի 27-28-ին տեղի ունեցած Chrome Hackathons & Contest 2011 մրցույթի եզրափակիչ փուլ անցած հավելումների անունները:
Հիշեցնենք, որ մրցույթի սկզբնական փուլում, երկօրյա հաքաթոնի ավարտին, ընդհանուր առմամբ ներկայացվել էին 47 նախագծեր ԱՊՀ 8 քաղաքներից` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ուֆա, Վորոնեժ, Օմսկ, Եկատերինբուրգ, Կիև, Երևան:
Երկօրյա հաքաթոնից հետո մեր մասնակիցների կողմից ներկայացվեցին 2 հավելումներ` Easy Translate և Later: Մասնակիցները պետք է մրցույթի սկզբանակն փուլից հետո մեկ ամսվա ընթացքում վերջնական տեսքի բերեին այդ հավելումները և մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացնեին դրանք: Ցավոք Գրիգորի Ջավադյանի ժամանակի սղության պատճառով LATER-ն այդպես էլ մնաց սկզբանական տարբերակով և չներկայացվեց հաջորդ փուլին: Երկրորդ հավելումը` Easy Translate, այնուամենայնիվ ենթարկվեց փփոխությունների և սխալների ուղղման, որից հետո ներկայացվեց ժյուրիին:
Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ 47 նախագծերից ընտրված լավագույն 18 հավելումների մեջ է մտնում նաև Մանվել Սարոյանի և Աղասի Լորսաբյանի համատեղ հավելումը` Easy Translate-ը:

Սրտանց շնորհավորում ենք Մանվելին և Աղասիին` այս ձեռքբերման կապակցությամբ, և լցվում համբերությամբ ու հավատով, որ հոկտեմբերի 10-ին մեր հավելումը կհայտնվի լավագույն 5-յակում:

No comments:

Post a Comment