Thursday, June 14, 2012

Google I/O Extended 2012 Armenia

Google I/O-ն Google ընկերության ամենամեծ կոնֆերանսն է, որը տեղի է ունենում տարին մեկ անգամ, Սան Ֆրանցիսկոյի Մոսկոն կենտրոնում: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվում են Google I/O Extended միջոցառումներ այն մարդկանց համար, ովքեր չեն կարող ներկա գտնվել Սան Ֆրանցիոսկոյում, բայց ցանկանում են դիտել միջոցառման ընթացքը: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես GDG Armenia-ն կազմակերպում է I/O Extended միջոցառում Հայաստանում, որը հնարավորություն կտա տեսակապի միջոցով մասնակից դառնալ համաշխարհային այս մեծ միջոցառմանը:

Այս տարի Google I/O Extended 2012 միջոցառման ժաամնակ պլանավորվում են Հայաստանում կազմակերպել հետևյալ միջոցառումները`

27 Հունիս 
20:30 - 21:30   Keynote-ի դիտում 
22:00 - 23:00   Hangout -ի միացում ԱՊՀ GDG խմբերի Extended միջոցառումների հետ, ինչպես նաև ուղիղ միացում Սան Ֆրոնցիսկոյի Մոսկոն կենտրոնում գտնվող Վարդան Գրիգորյանի հետ

28 Հունիս
21:00 - 22:00   Discussion panel, քննարկում-վիդեոկապ ԱՊՀ GDG խմբերի հետ

Եթե ցանկանում եք մասնակցել Google I/O Extended 2012 Armenia միջոցառմանը, կարող եք գրանցվել այստեղ: Միջոցառումը տեղի է ունենալու ինչպես միշտ Գործք ընկերության սեմինարների սրահում` Սարմենի 1, Գեղարվեստի ակադեմիայի հետևի մուտք: Քարտեզը կարող եք դիտել այստեղ:


Ինչպես նաև, հունիսի 21-ին նախատեսում ենք կազմակերպել Hangout (վիդեոկապ), որի ժամանակ կքննարկենք գալիք Google I/O Extended միջոցառումը և Google Apps Developer Challenge միջոցառումը: Բոլոր այն մարդիկ, ովքեր վերը նշված գրանցման ֆորմայում կլրացնեն իրենց տվյալները, հունիսի 21-ին, երեկոյան 21:00 իրենց էլետրոնային փոստի հասցեին (և Google+ պրոֆիլում) կստանան հրավեր Hangout-ին միանալու համար:

Ուշադրություն. Եթե ցանկանում եք մասնակցել Hangout-ին, գրանցման ֆորմայում լրացրեք այն էլեկտրոնային հասցեն, որով գրանցված եք Google + ցանցում: 

No comments:

Post a Comment