Showing posts with label Google IO. Show all posts
Showing posts with label Google IO. Show all posts

Wednesday, June 27, 2012

I/O Extended Yerevan 2012

Եվ այսպես, այսօր՝ հունիսի 27-ին, GDG Armenia-ն կմիանա I/O Extended միջոցառումներին: Երեկոյան 20:30-ից Երևանյան I/O Extended միջոցառման մասնակիցները օն-լայն միացումով կդիտեն Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցող I/O 2012-ի բացման արարողությունը (Keynote), որտեղ սպասվում են բազմաթիվ ուշագրավ իրադարձային նորություններ:




Ժամը 22:00-ից Երևանը կմիանա ԱՊՀ GDG խմբերի Extended միջոցառումներին, ինչպես նաև կլինի ուղիղ միացում Սան Ֆրոնցիսկոյի Մոսկոն կենտրոնում գտնվող Վարդան Գրիգորյանի հետ:


I/O Extended Երևանյան միջոցառումըտեղի կունենա Սարմենի 1 հասցեում գտնվող "ԳՈՐԾՔ" ընկերության հանդիպումների սրահում (Գեղարվեստի ակադեմիայի գլխավոր շենքի ետնամաս): Քարտեզը կարող եք դիտել այստեղ:


I/O Extended Yerevan 2012 Միջոցառմանը սպասվում են Extended շապիկներ, պիցցա, զովացուցիչ ըմպելիքներ, Extended սթիքերներ, Red Bull և իհարկե բարձր տեխնոլոգիական տրամադրություն :)


Մասնակցության գրանցումը բաց կլինի մինչև հունիսի 27-ի ժամը 16:00-ն:


Գրանցված մասնակցիներին խնդրում ենք միջոցառմանը գալ 30 րոպե շուտ՝ 20:00-ին:

Thursday, June 14, 2012

Google I/O Extended 2012 Armenia

Google I/O-ն Google ընկերության ամենամեծ կոնֆերանսն է, որը տեղի է ունենում տարին մեկ անգամ, Սան Ֆրանցիսկոյի Մոսկոն կենտրոնում: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվում են Google I/O Extended միջոցառումներ այն մարդկանց համար, ովքեր չեն կարող ներկա գտնվել Սան Ֆրանցիոսկոյում, բայց ցանկանում են դիտել միջոցառման ընթացքը: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես GDG Armenia-ն կազմակերպում է I/O Extended միջոցառում Հայաստանում, որը հնարավորություն կտա տեսակապի միջոցով մասնակից դառնալ համաշխարհային այս մեծ միջոցառմանը:

Այս տարի Google I/O Extended 2012 միջոցառման ժաամնակ պլանավորվում են Հայաստանում կազմակերպել հետևյալ միջոցառումները`

27 Հունիս 
20:30 - 21:30   Keynote-ի դիտում 
22:00 - 23:00   Hangout -ի միացում ԱՊՀ GDG խմբերի Extended միջոցառումների հետ, ինչպես նաև ուղիղ միացում Սան Ֆրոնցիսկոյի Մոսկոն կենտրոնում գտնվող Վարդան Գրիգորյանի հետ

28 Հունիս
21:00 - 22:00   Discussion panel, քննարկում-վիդեոկապ ԱՊՀ GDG խմբերի հետ

Եթե ցանկանում եք մասնակցել Google I/O Extended 2012 Armenia միջոցառմանը, կարող եք գրանցվել այստեղ: Միջոցառումը տեղի է ունենալու ինչպես միշտ Գործք ընկերության սեմինարների սրահում` Սարմենի 1, Գեղարվեստի ակադեմիայի հետևի մուտք: Քարտեզը կարող եք դիտել այստեղ:


Ինչպես նաև, հունիսի 21-ին նախատեսում ենք կազմակերպել Hangout (վիդեոկապ), որի ժամանակ կքննարկենք գալիք Google I/O Extended միջոցառումը և Google Apps Developer Challenge միջոցառումը: Բոլոր այն մարդիկ, ովքեր վերը նշված գրանցման ֆորմայում կլրացնեն իրենց տվյալները, հունիսի 21-ին, երեկոյան 21:00 իրենց էլետրոնային փոստի հասցեին (և Google+ պրոֆիլում) կստանան հրավեր Hangout-ին միանալու համար:

Ուշադրություն. Եթե ցանկանում եք մասնակցել Hangout-ին, գրանցման ֆորմայում լրացրեք այն էլեկտրոնային հասցեն, որով գրանցված եք Google + ցանցում: 

Tuesday, May 17, 2011

GTUG Armenia meeting - Google IO 2011 Extended local livestream

2011թ. մայիսի 10-ին GTUG Armenia խմբի հերթական հանդիպման ժամանակ մասնակիցները օն-լայն միացումով դիտեցին Google IO 2011 Extended Միջոցառման keynote հատվածը:
GTUG-ի հանդիպման մասին` A1+ի եթերում.


Sunday, May 8, 2011

Google I/O Extended 2011 - ուղիղ միացում Երևանից

Եվ այսպես, 2011թ. մայիսի 10-ին GTUG Armenia խումբը (Google Technology User Group Armenia) ուղիղ միացումով կմիանա Սան Ֆրանցիսկոյում տեղի ունենալիք Google I/O Extended 2011 Միջոցառմանը: Մանրամասները` այստեղ

GTUG Armenia group joins Google I/O Extended 2011 event


We are happy to inform you that GTUG Armenia group joins Google I/O Extended 2011 event organized within the frames of Google I/O 2011, during which we will watch happenings in the Google I/O 2011 event rooms online.

Google I/O 2011 will take place on May 10 and May 11, but we are going to watch only the May 10th part named KEYNOTE taking place at 9:00-10:00 by San Francisco clock, after which those  interested can watch the live streaming in GTUG Armenia group’s partner website  Pcnews.am (on May 10 and May 11).
Yerevan participants of the GTUG meeting will be able to watch only KEYNOTE part because of the 12 hour difference in Yerevan’s and San Francisco’s time zone.