Showing posts with label google. Show all posts
Showing posts with label google. Show all posts

Friday, October 4, 2013

Google Cloud Developer Challenge 2013


GDG Armenia-ն հայտարարում է նոր մրցույթի մասին՝ Google Cloud Developer Challenge 2013:

Միջազգային այս մրցույթի նպատակն է Google Cloud Platform-ում ստեղծել ծրագրեր, որոնք կլինեն ստորև նշված երկու ուղղություններից մեկում.
  • Enterprise/Small Business Solutions , Education, Not for Profit
  • Social / Personal Productivity/Games / Fun
Google Cloud Platform-ում ծրագրեր հնարավոր է գրել Python, Java, PHP և Go լեզուներով: Այսինքն՝ ընտրությունը մեծ է և ուստի նաև հնարավորությունն է մեծ, որ ձեր մտահղացումն իրականացնեք հենց այսօրվանից սկսած:

Tuesday, July 2, 2013

Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը

Հուլիսի 27-ին Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը: Այն հանդիսանում է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 20 քաղաքներում իրականացվող ecaHack-ի երևանյան փուլը: Հաքաթոնի նպատակն է ստեղծել նորարար ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա, ինչպես նաև մեծացնել երիտասարդության հետաքրքրությունը մոբայլ  լուծումների հանդեպ:

ecaHack Yerevan 2013-ի կազմակերպիչներն են Google Developer Group Armenia-ն,  mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը:
Հաքաթոնին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար պետք է այցելել միջոցառման պաշտոնական կայքը` http://eca.hackathon.am:

Thursday, June 14, 2012

Google I/O Extended 2012 Armenia

Google I/O-ն Google ընկերության ամենամեծ կոնֆերանսն է, որը տեղի է ունենում տարին մեկ անգամ, Սան Ֆրանցիսկոյի Մոսկոն կենտրոնում: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվում են Google I/O Extended միջոցառումներ այն մարդկանց համար, ովքեր չեն կարող ներկա գտնվել Սան Ֆրանցիոսկոյում, բայց ցանկանում են դիտել միջոցառման ընթացքը: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես GDG Armenia-ն կազմակերպում է I/O Extended միջոցառում Հայաստանում, որը հնարավորություն կտա տեսակապի միջոցով մասնակից դառնալ համաշխարհային այս մեծ միջոցառմանը:

Այս տարի Google I/O Extended 2012 միջոցառման ժաամնակ պլանավորվում են Հայաստանում կազմակերպել հետևյալ միջոցառումները`

27 Հունիս 
20:30 - 21:30   Keynote-ի դիտում 
22:00 - 23:00   Hangout -ի միացում ԱՊՀ GDG խմբերի Extended միջոցառումների հետ, ինչպես նաև ուղիղ միացում Սան Ֆրոնցիսկոյի Մոսկոն կենտրոնում գտնվող Վարդան Գրիգորյանի հետ

28 Հունիս
21:00 - 22:00   Discussion panel, քննարկում-վիդեոկապ ԱՊՀ GDG խմբերի հետ

Եթե ցանկանում եք մասնակցել Google I/O Extended 2012 Armenia միջոցառմանը, կարող եք գրանցվել այստեղ: Միջոցառումը տեղի է ունենալու ինչպես միշտ Գործք ընկերության սեմինարների սրահում` Սարմենի 1, Գեղարվեստի ակադեմիայի հետևի մուտք: Քարտեզը կարող եք դիտել այստեղ:


Ինչպես նաև, հունիսի 21-ին նախատեսում ենք կազմակերպել Hangout (վիդեոկապ), որի ժամանակ կքննարկենք գալիք Google I/O Extended միջոցառումը և Google Apps Developer Challenge միջոցառումը: Բոլոր այն մարդիկ, ովքեր վերը նշված գրանցման ֆորմայում կլրացնեն իրենց տվյալները, հունիսի 21-ին, երեկոյան 21:00 իրենց էլետրոնային փոստի հասցեին (և Google+ պրոֆիլում) կստանան հրավեր Hangout-ին միանալու համար:

Ուշադրություն. Եթե ցանկանում եք մասնակցել Hangout-ին, գրանցման ֆորմայում լրացրեք այն էլեկտրոնային հասցեն, որով գրանցված եք Google + ցանցում: 

Monday, July 25, 2011

Մրցույթ. Open Call` GDD-ի համար

Դուք հրավիրվում եք մասնակցելու GDD-ի Open Call HTML5 միջոցառմանը: Սա մի հնարավորություն է` ցուցադրելու ձեր լավագույն աշխատանքը GDD-ի անցկացվելիք 8 երկրների միջոցառումներում: Եղեք համակարգչի դիմաց օգոստոսի 2-ի երեկոյան ժամը 9:00-ին, որպեսզի իմանաք մրցույթի առաջադրանքի մասին: Այս մրցույթը կտա Ձեզ հնարավորություն լինել ստեղծագործ, կատարել ազատ ոճի ծրագրավորում և ցուցադրել, թե ինչպես է քո երկիրը տժցնում (տվյալ դեպքում Հայաստանը): 

Օգոստոսի 2 մրցույթի առաջադրանքի հայտարարումից հետո Դուք կունենաք մեկ շաբաթ ժամանակ` մինչև օգոստոսի 9-ը, Ձեր լուծումը ներկայացնելու համար, որը կգնահատվի համաշխարհային բարձր որակի ծրագրավորողների կողմից: Ցուցադրությունների պայմանների, դատավորների պրոֆիլների, ուսուցողական ռեսուրսների և այլ մանրամասների համար այցելեք. (կայքը անգլերեն է)

Մաղթում ենք Ձեզ հաղթանակներ: