Showing posts with label armenia. Show all posts
Showing posts with label armenia. Show all posts

Saturday, May 3, 2014

Monthly Talks - May Meetup


Ուրախ ենք տեղեկացնել, որ GDG Armenia-ն այսուհետ կունենա ամենամսյա հանդիպումներ՝ Monthly Talks խորագրով: Հանդիպումները կլինեն ոչ ֆորմալ և ազատ ոճի մեջ:

Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել իր պրոդուկտը, նախագիծը կամ նոր տեխնոլոգիա, որը նրա կարծիքով կհետաքրքրի ուրիշներին նույնպես: Թեմաները պետք է լինեն Google-ի կամ այլ բաց կոդով տեխնոլոգիաներին առնչվող:

Այս ամսվա հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը 20:00` mLab ECA գրասենյակում ( Տերյան 105, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան 10-րդ մասնաշենք, 5-րդ հարկ):

Եթե ցանկանում եք ներկայացնել ինչ-որ թեմա կամ պարզապես մասնակցել այս ամսվա հանդիպմանը, խնդրում ենք գրանցվել այստեղ մինչև մայիսի 13-ը:

Կարող եք նաև ձեր մասնակցության մասին հայտնել միջոցառման ֆեյսբուքի կամ Google+ի էջերում:

Friday, October 4, 2013

Google Cloud Developer Challenge 2013


GDG Armenia-ն հայտարարում է նոր մրցույթի մասին՝ Google Cloud Developer Challenge 2013:

Միջազգային այս մրցույթի նպատակն է Google Cloud Platform-ում ստեղծել ծրագրեր, որոնք կլինեն ստորև նշված երկու ուղղություններից մեկում.
  • Enterprise/Small Business Solutions , Education, Not for Profit
  • Social / Personal Productivity/Games / Fun
Google Cloud Platform-ում ծրագրեր հնարավոր է գրել Python, Java, PHP և Go լեզուներով: Այսինքն՝ ընտրությունը մեծ է և ուստի նաև հնարավորությունն է մեծ, որ ձեր մտահղացումն իրականացնեք հենց այսօրվանից սկսած:

Tuesday, July 2, 2013

Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը

Հուլիսի 27-ին Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը: Այն հանդիսանում է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 20 քաղաքներում իրականացվող ecaHack-ի երևանյան փուլը: Հաքաթոնի նպատակն է ստեղծել նորարար ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա, ինչպես նաև մեծացնել երիտասարդության հետաքրքրությունը մոբայլ  լուծումների հանդեպ:

ecaHack Yerevan 2013-ի կազմակերպիչներն են Google Developer Group Armenia-ն,  mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը:
Հաքաթոնին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար պետք է այցելել միջոցառման պաշտոնական կայքը` http://eca.hackathon.am: