Saturday, May 3, 2014

Monthly Talks - May Meetup


Ուրախ ենք տեղեկացնել, որ GDG Armenia-ն այսուհետ կունենա ամենամսյա հանդիպումներ՝ Monthly Talks խորագրով: Հանդիպումները կլինեն ոչ ֆորմալ և ազատ ոճի մեջ:

Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել իր պրոդուկտը, նախագիծը կամ նոր տեխնոլոգիա, որը նրա կարծիքով կհետաքրքրի ուրիշներին նույնպես: Թեմաները պետք է լինեն Google-ի կամ այլ բաց կոդով տեխնոլոգիաներին առնչվող:

Այս ամսվա հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը 20:00` mLab ECA գրասենյակում ( Տերյան 105, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան 10-րդ մասնաշենք, 5-րդ հարկ):

Եթե ցանկանում եք ներկայացնել ինչ-որ թեմա կամ պարզապես մասնակցել այս ամսվա հանդիպմանը, խնդրում ենք գրանցվել այստեղ մինչև մայիսի 13-ը:

Կարող եք նաև ձեր մասնակցության մասին հայտնել միջոցառման ֆեյսբուքի կամ Google+ի էջերում:

No comments:

Post a Comment