Showing posts with label Google Android. Show all posts
Showing posts with label Google Android. Show all posts

Tuesday, July 2, 2013

Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը

Հուլիսի 27-ին Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը: Այն հանդիսանում է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 20 քաղաքներում իրականացվող ecaHack-ի երևանյան փուլը: Հաքաթոնի նպատակն է ստեղծել նորարար ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա, ինչպես նաև մեծացնել երիտասարդության հետաքրքրությունը մոբայլ  լուծումների հանդեպ:

ecaHack Yerevan 2013-ի կազմակերպիչներն են Google Developer Group Armenia-ն,  mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը:
Հաքաթոնին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար պետք է այցելել միջոցառման պաշտոնական կայքը` http://eca.hackathon.am:

Friday, January 14, 2011

GTUG Հայաստան խմբի առաջին միջոցառումը` շուտով.


GTUG Հայաստան խմբի առաջին միջոցառումը տեղի կունենա 2010թ. փետրվարի սկզբին: GTUG Հայաստան խմբի առաջին հավաքի օրակարգում ընդգրկված կլինեն 2 կարևոր թեմաներ. HTML5-ի հնարավորություններն ու կիրառումը և HTC (Google Android OS) սմարթֆոններում հայերեն լեզվի հնարավորությունները:

Առաջին հանդիպման մանրամասները կներկայացվեն շուտով:
Հիշեցնենք, որ հանդիպմանը կարող են մասնակցել Գուգլի տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր ցանկացողները: Մուտքը լինելու է ազատ: