Հուլիսի 27-ին Երևանում
կկայանա ecaHack Yerevan 2013-ը: Այն
հանդիսանում է
Արևելյան Եվրոպայի
ու Կենտրոնական
Ասիայի 20 քաղաքներում
իրականացվող ecaHack-ի երևանյան
փուլը: Հաքաթոնի
նպատակն է
ստեղծել նորարար
ծրագրեր, որոնք
աշխատում են
Android օպերացիոն համակարգի վրա,
ինչպես նաև
մեծացնել երիտասարդության հետաքրքրությունը մոբայլ լուծումների
հանդեպ:
ecaHack Yerevan
2013-ի կազմակերպիչներն են
Google Developer Group Armenia-ն,
mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային
լաբորատորիան և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը:
Հաքաթոնին գրանցվելու և
մանրամասն տեղեկատվություն ստանալու
համար պետք
է այցելել
միջոցառման պաշտոնական
կայքը` http://eca.hackathon.am:
Գրանցումը տևելու է
մինչև հուլիսի
10-ը: Այնուհետև
միջոցառման կազմակերպիչների ու
միջազգային ժյուրիի
կողմից կդիտարկվեն
բոլոր գրանցված
նախագծերը և
կընտրվեն լավագույնները` ընդհանուր
թվով 10 թիմ,
յուրաքանչյուր թիմում
առավելագույնը երեք
մասնակից, որոնք
հնարավորություն կունենան
մասնակցելու հուլիսի
27-ին Երևանում
կայանալիք հաքաթոնին:
Ընտրված մասնակիցների
համար հուլիսի 10-ից
հետո կկազմակերպվեն խորհրդատվական հանդիպումներ ներկայացված
ծրագրերը կատարելագործելու համար:
Հուլիսի 27-ի առավոտյան
թիմերը կհավաքվեն
mLab ECA-ի գրասենյակում, որտեղ
պետք է
հաքաթոնի 12 ժամվա
ընթացքում աշխատեն
իրենց նախագծերի
վրա, իսկ
օրվա վերջում
պետք է
ներկայացնեն իրենց
ծրագրերը՝ հնարավորինս
պատրաստ վիճակում:
Հաքաթոնի ընթացքում մասնակիցները
կարող են
ստեղծել իրենց
ծրագրերը ինչպես
0-ական վիճակից,
այնպես էլ
շարունակելով նախկինում
ստեղծված ծրագրերը,
եթե դրանք
դեռևս չեն
հրապարակվել ինտերնետային
ոչ մի
աղբյուրում: Մասնակիցները պետք է առաջարկեն ծրագրեր, որոնք
օգտակար
և հետաքրքիր
կլինեն ամբողջ
աշխարհում:
ecaHack Yerevan-ի
ավարտին
մասնակիցները
5 րոպեանոց
դեմո-ցուցադրությամբ կներկայացնեն իրենց ծրագրերը, որից
հետո ժյուրիի
անդամները կորոշեն
հաղթող թիմին: Հաղթող թիմը
հոկտեմբերին Բուխարեստում կմասնակցի մրցույթի եզրափակիչ
փուլին
և հնարավորություն կունենա ստանալու մրցանակներ՝
Alcatel One Touch-ի և այլ հովանավորների կողմից, ինչպես նաև կմասնակցեն Droidcon Bucharest միջոցառմանը, որը
Android օպերացիոն համակարգով աշխատող ծրագրավորողների համաեվրոպական կոնֆերանս է:
Թիմի բոլոր անդամները Alcatel One
Touch-ի կողմից կստանան Android օպերացիոն համակարգով աշխատող նորագույն բջջային հեռախոսներ, ինչպես նաև կստանան հնրավորություն հյուրընկալվել mLab ECA-ի ինկուբացիոն
սենյակում. օժանդակություն, որպեսզի կատարելագործեն ու լավագույն տեսքի հասցնեն իրենց ծրագիրը և հիմնեն սեփական կազմակերպություն:
Միջոցառման հատուկ հյուրն է լինելու Google Mountain
View-ի աշխատակից Ադամ Մաթիաս Բիթլինգմայերը (Adam Mathias Bittlingmayer), ով միջոցառման նախորդ օրը երեկոյան mLab ECA-ի գրասենյակում կունենա Android օպերացիոն համակարգով աշխատող ծրագրերի մոնետիզացման վերաբերյալ ելույթ, որին կարող են մասնակցել ոչ միայն հաքաթոնի մասնակիցները, այլև բոլոր հետաքրքրված անձինք:
Հաքաթոնի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ստեղծած ծրագրերը ներկայացնել նաև ուկրաինական Happy Farm Business
Incubator-ի ներկայացուցիչներին և ընտրվելու դեպքում ստանալ մինչև 75.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում՝ ծրագիրը միջազգային շուկայում ներկայացնելու համար:
Հաքաթոնի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել միջոցառման պաշտոնական կայք՝ http://eca.hackathon.am:
No comments:
Post a Comment