Wednesday, June 27, 2012

I/O Extended Yerevan 2012

Եվ այսպես, այսօր՝ հունիսի 27-ին, GDG Armenia-ն կմիանա I/O Extended միջոցառումներին: Երեկոյան 20:30-ից Երևանյան I/O Extended միջոցառման մասնակիցները օն-լայն միացումով կդիտեն Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցող I/O 2012-ի բացման արարողությունը (Keynote), որտեղ սպասվում են բազմաթիվ ուշագրավ իրադարձային նորություններ:




Ժամը 22:00-ից Երևանը կմիանա ԱՊՀ GDG խմբերի Extended միջոցառումներին, ինչպես նաև կլինի ուղիղ միացում Սան Ֆրոնցիսկոյի Մոսկոն կենտրոնում գտնվող Վարդան Գրիգորյանի հետ:


I/O Extended Երևանյան միջոցառումըտեղի կունենա Սարմենի 1 հասցեում գտնվող "ԳՈՐԾՔ" ընկերության հանդիպումների սրահում (Գեղարվեստի ակադեմիայի գլխավոր շենքի ետնամաս): Քարտեզը կարող եք դիտել այստեղ:


I/O Extended Yerevan 2012 Միջոցառմանը սպասվում են Extended շապիկներ, պիցցա, զովացուցիչ ըմպելիքներ, Extended սթիքերներ, Red Bull և իհարկե բարձր տեխնոլոգիական տրամադրություն :)


Մասնակցության գրանցումը բաց կլինի մինչև հունիսի 27-ի ժամը 16:00-ն:


Գրանցված մասնակցիներին խնդրում ենք միջոցառմանը գալ 30 րոպե շուտ՝ 20:00-ին:

No comments:

Post a Comment