Friday, November 30, 2012

Պաշտոնական անդամակցություն

Google Developers Group Armenia (GDG Armenia)-ի սիրելի անդամներ, մինչև հիմա մենք չունեինք այնպիսի հարթակ, որտեղ ցուցադրվում է այս կամ այն խմբի անդամների քանակը: Այսօր արդեն ունենք:

Վերջերս մեր հիմնական հարթակում՝ http://developers.google.com, Ձեզ համար ստեղծվել է հնարավորություն նշվել որպես խմբի անդամ: Ուստի հայտարարում ենք համընդհանուր անդամակցության պրոցեսսը :)

Սկզբի համար այցելեք https://developers.google.com/profile/status հղումով, որպեսզի տեսնեք Ձեր պրոֆիլի կարգավիճակը: Եթե դուք դեռ մուտք չեք գործել Ձեր տվյալներով, ապա հղումով անցնելիս սկզբում Ձեզանից կխնդրի տալ թույլտվություն (access), որպեսզի համակարգը կարողանա օգտագործել Ձեր պրոֆիլի տվյալները;

Այնուհետև այցելեք մեր խմբի էջը և նշեք Ձեզ որպես անդամ ("i am a member")՝
https://developers.google.com/groups/chapter/100661890326950838722/ .

Դեռևս լայն հնարավորություններ չեն ավելացվել մեր գլոբալ հարթակում: Ներկայումս այն միայն ցուցադրում է տվյալ խմբի անդամների քանակը, բայց շատ շուտով կլինեն նոր ֆունկցիոնալ ավելացումներ, որոնք կգործեն միայն անդամների համար: Ուստի հապաղել պետք չէ, եղեք ակտիվ, միացեք հենց հիմա!

Նախապես շնորհակալություն:

No comments:

Post a Comment