Saturday, May 26, 2012

Next Step Summit

Այսօր, մայիսի 26-ին տեղի ունեցավ GTUG Հայաստան խմբի հերթական հանդիպումը՝ "Next Step Meetup" անունով: Այս հանդիպման նպատակն էր օրակարգային դարձած որոշ հարցերի քննարկումը, որը պետք է հիմք դառնա արդեն GDG Armenia (Google Developer Group Armenia) անունով գործող մեր խմբի հետագա քայլերի համար:

Խմբի ապագա անելիքների քննարկմանն անցնելուց առաջ երկար ու հետաքրքիր քննարկում ունեցանք հանդիպման հյուրերի՝ Հանրային Լրագրության Ակումբի նախագահի և անդամների հետ, ովքեր եկել էին մեզ ներկայացնելու ակումբի կողմից ստեղծված MyNews.Am հանրային թղթակցության հարթակի անդրոիդ հավելվածը:

Հաջորդիվ քննարկվեցին նախապես մշակված օրակարգի հետևյալ հարցերը.


1. Համակարգողների կողմից ներկայացվեցին այն 6 ենթախմբերը, որոնց ստեղծումն ավելի ուղղորդված կդարձնի խմբի հետագա անելիքները՝
  • Android Developers Team 
  • Chrome Developers Team
  • Business & Education Assistance Team
  • Webmasters Assistance Team
  • Social Media Assistance Team
  • Basic Users Assistance Team
Նախատեսված էր այսօրվա հանդիպման ընթացքում ընտրել նշված թիմերի լիդերներին, բայց մասնակիցների փոքրաթիվ լինելու պատճառով որոշվեց նախ կազմել թիմերի անդամների որոշակի ցուցակ, որից հետո արդեն առանձին թիմերի հանդիպումների ընթացքում ընտրել թիմի լիդերին: Այս նպատակով խնդրում ենք բոլոր հետաքրքրված անձանց լրացնել այս ֆորման, որը մեզ թույլ կտա հասկանալ խմբերի նախնական տեսքը:


2. Ներկայացվեցին մոտ ապագայում պլանավորված կարևոր հանդիպումները՝
  • Google I/O Extended Armenia 2012 - Հունիսի 27 կամ 28: Եթե ցանկանում եք գրանցվել այս միջոցառմանը, այցելեք այս հղումով:
  • GDG Armenia Leaders Summit -  Հուլիսի սկիզբ՝ թիմերի ձևավորումից հետո:
3. Եվ վերջում անդրադարձ եղավ այն միջոցառումներին, որոնք նախատեսվում են տարվա ընթացքում՝
  • Հանդիպումներ ՀՀ բուհերի ուսանողների, Երևանյան Դպրոցների բարձր դասարանցիների և մարզային ՏՏ ակտիվիստների հետ,
  • “GDG Weekend” (նախորդ տարվա GTUG’s DAY Armenia 2011-ի մոտիվներով) - 2 Days Camp,
  • GDG Armenia Beer/Pizza Meetups - ոչ ֆորմալ հանդիպումներ ակտիվիստների հետ` մեկ բաժակ գարեջրի և/կամ պիցցայի շուրջ,
  • Արտագնա քեմփինգ (հնարավոր է` ինքնաֆինանսավորվող) - հանգստի և գործնականի համատեղում,
  • Մրցութային ծրագրերի կազմում - հաքաթոններ, bootcamp-եր և այլն: Որպես վառ օրինակ` gt | hackathon Armenia 2012,
  • Իգական սեռի ներգրավվածությանը խթանող միջոցառումներ:

No comments:

Post a Comment