Saturday, January 21, 2012

GTUG meetup Գյումրիում

GTUG Armenia & Subchapters խումբը 2012-ի փետրվարի 11-ին, ժամը` 13:00-ին, Գյումրիի KASA կենտրոնում կհանդիպի Գյումրիի երիտասարդների հետ: Սա կլինի GTUG հայաստանյան խմբի 2012-ի առաջին միջոցառումը, որով սկիզբ կդրվի GTUG Gyumri ենթախմբի գործունեությանը:


Գյումրիի հանդիպմանը GTUG Armenia խմբի համամոդերատորները կներկայացնեն GTUG խմբերի, նրանց աշխատանքներին վերաբերող տեղեկություններ, կզրուցեն Google-ի տեխնոլոգիաների, Մասնավորապես Google+ "երիտասարդ" սոցիալական ցանցի մասին:


Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել: Գրանցումը բաց է բոլորի համար:


ԳՐԱՆՑՎԵԼ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

No comments:

Post a Comment