Tuesday, November 22, 2011

Google, GTUG և տեխնոլոգիաներ. հանդիպում Ստեփանակերտում նոյեմբերի 28-ին

2011թ. նոյեմբերի 28-ին GTUG Armenia & Subchapters խումբը կանցկացնի երկրորդ հանդիպումը Ստեփանակերտի Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում:


Այս անգամ հանդիպումը կունենա թեմատիկ ուղղվածություն` առավելապես Google-ի տեխնոլոգիաների վերաբերյալ: Ստեփանակերտ կժամանեն GTUG Armenia & Subchapter խմբի մոդերատորներ Վարդան Գրիգորյանը և Վարդան Պապիկյանը, ինչպես նաև GTUG’s Day Armenia 2011 միջոցառման հյուրը` Վլադիմիր Իվանովը (Kiyv GTUG Center):


Ստեփանակերտյան հանդիպմանը սպասվում են քննարկումներ և ներկայացումներ Google-ի տեխնոլոգիաների, տեխնոլոգիական զարգացումների և GTUG խմբերի օպտիմալ աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտի ՏՏ զարգացման կենտրոնում ժամը` 18:00-ին:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 27-ին Թումո կենտրոնում տեղի կունենա GTUG’s Day Armenia – Google, GTUG & Rock’n Roll միջոցառումը, որի մասին մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ` www.ireport.am/2011/11/gtugs-day-armenia-2011-at-tumo:

No comments:

Post a Comment