Monday, October 17, 2011

GTUGs Day & Google Developer Day 2011


2011թ. հոկտեմբերի 9-ին և 10-ին Մոսկվայում տեղի ունեցան GTUGs Day 2011 և Google Developer Day 2011 (GDD11) միջոցառումները: Երկու միջոցառումներին մասնակցեցին նաև GTUG Armenia խմբի մոդերատորներ Վարդան Գրիգորյանը և Վարդան Պապիկյանը:

GTUGs Day 2011, Moscow



GTUGs Day մեկօրյա միջոցառումը կազմակերպվել էր Google Russia ընկերության մոսկովյան գրասենյակում` Валчуг Плаза բիզնես-կենտրոնում: GTUGs Day Միջոցառմանը ներկա էին ԱՊՀ մի շարք քաղաքների GTUG խմբերի մոդերատորներ և անդամներ` Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Երևանից, Կիևից, Ալմաթայից, Վորոնեժից, Տաշքենտից, Օմսկից, Ուֆայից, Մինսկից, Եկատերինբուրգից և այլն:




Միջոցառման ընցացքում ներկայացվեցին օգոստոսի 27-28-ին տեղի ունեցած Chrome hackathon & contest մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած նախագծերի պրեզենտացիաները:
Հայաստանյան GTUG-ի կողմից ևս ներկայացվեց նախագիծ, որն անցել էր լավագույն 15 նախագծերի շարք, այն է` Easy Translate Chrome դիտարկիչի հավելումը, որի հեղինակներն են Մանվել Սարոյանը և Աղասի Լորսաբյանը:



Ցավոք, մեր թիմի նախագիծը չզբաղեցրեց մրցանակային տեղ, որոնց համար նախատեսված էին MacBook Air համակարգիչներ և Arduino տեխնոլոգիայի հիման վրա աշխատող սարքավորումներ:



GTUGs Day միջոցառման ժամանակ ելույթ ունեցան նաև ԱՊՀ երկրների տարբեր քաղաքների GTUG խմբերի մոդերատորները, ինչպես նաև Google ընկերության տարբեր մասնագետներ:



GTUGs Day 2011 Միջոցառումը եզրափակեց GTUGs Best of 2011 մրցանակաբաշխության նոմիմանտների ընտրությունը և բուն մրցանակաբաշխությունը: Նշենք, որ սույն մրցանակաբաշխության նախաձեռնությունը պատկանում է GTUG Armenia խմբի համամոդերատոր Վարդան Գրիգորյանին, որն էլ հայտարարեց բոլոր նոմինանտների անունները: Հատկանշական է նաև, որ լավագույն դիզայն անվանակարգում հաղթող ճանաչվեց GTUGs Day միջոցառման բեյջերի դիզայնը, որի հեղինակն էր Վարդան Գրիգորյանը:

Google Developer Day 2011 Moscow




Այնուհետև, հոկտեմբերի 10-ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի» ցուցահանդեսային 4-րդ տաղավարում տեղի ունեցավ Google Developer Day 2011 կոնֆերանսը, որին մասնակցեցին մոտ 2000 մասնակիցներ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից: Առաջին անգամ GDD-ի շրջանակներում հատկացված էր առանձին վայր` ԱՊՀ GTUG խմբերի համար:



Միջոցառման տարբեր սրահներում տեղի էին ունենում դասախոսություններ և պրեզենտացիաներ, մասնավորապես` Chrome & HTML5, Android, Social, Cloud, Tech Talks, GTUG թեմաներով: Իրենց ներկայացումներով հանդես եկան Google ընկերության տարբեր պրոֆիլների մասնագետները, ինչպես նաև GTUG խմբերի մոդերատորները: Առավել մեծ էր հետաքրքրությունը  Chrome & HTML5 և Social Media թեմաներով պրեզենտացիաների նկատմամբ:



Հատկապես մեծ էր նաև հետաքրքրությունը GTUG-ների տաղավարում, որտեղ ներկայացվում էին տեխնոլոգիական և ռոբոտային լուծումներ` Arduino տեխնոլոգիաների հիման վրա: Ներկայացված էին RoboWars ռոբոտային մարտերի խաղը GTUG Ufa-ի կողմից, GTUG Ալմաթայի կողմից` 3D Stereo նվագարկիչը և այլն:



Միջոցառման վերջնամասում հայտարարվեցին Chrome Hackathon & Contest և Open Call For GDD մրցույթների հաղթողները:



Google Developer Day 2011 Moscow Photo-Story լուսանկարների շարքը տես այստեղ >

No comments:

Post a Comment