Showing posts with label GDD 2011. Show all posts
Showing posts with label GDD 2011. Show all posts

Monday, October 17, 2011

GTUGs Day & Google Developer Day 2011


2011թ. հոկտեմբերի 9-ին և 10-ին Մոսկվայում տեղի ունեցան GTUGs Day 2011 և Google Developer Day 2011 (GDD11) միջոցառումները: Երկու միջոցառումներին մասնակցեցին նաև GTUG Armenia խմբի մոդերատորներ Վարդան Գրիգորյանը և Վարդան Պապիկյանը:

GTUGs Day 2011, Moscow



GTUGs Day մեկօրյա միջոցառումը կազմակերպվել էր Google Russia ընկերության մոսկովյան գրասենյակում` Валчуг Плаза բիզնես-կենտրոնում: GTUGs Day Միջոցառմանը ներկա էին ԱՊՀ մի շարք քաղաքների GTUG խմբերի մոդերատորներ և անդամներ` Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Երևանից, Կիևից, Ալմաթայից, Վորոնեժից, Տաշքենտից, Օմսկից, Ուֆայից, Մինսկից, Եկատերինբուրգից և այլն:

Sunday, October 2, 2011

Մոսկովյան հանդիպումները` շուտով

Մոսկովյան GDD 2011 (Google Developer Day 2011 Moscow) ամենամյա  միջոցառմանը, որը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 10-ին, մասնակցելու են նաև հայկական GTUG խմբի մոդերատորները:
Այս միջոցառմանը հայկական թիմը կփորձի նաև ներկայացնել հայկական ցանցին առավել հետաքրքրող մի քանի հարցեր, որոնց կուղղվեն Google ընկերության համապատասխան աշխատակիցներին: Այս նպատակով GTUG Armenia խմբի կողմից ստեղծվել է ֆորմա, որի միջոցով Դուք կարող եք կազմել Ձեր հարցը և թողնել մեզ: Բոլոր հարցերին` համապատասխան հասցեատերեր չենք երաշվավորում, սակայն կփորձենք ամենաարդիականն ու կարևորները հասցնել տեղ :)

Այցելեք այս հղումով, եթե ունեք հարց և առաջարկ` կապված Google-ի տեխնոլոգիաների հետ > http://www.google.com/moderator/#16/e=bf0ec