Tuesday, November 1, 2011

GTUG.am meetups - Stepanakert meeting


"GTUG Armenia & Subchapters" (GTUG.am) խումբը 2011թ. հոկտեմբերից սկսում է GTUG.am meetups հանդիպումների շարքը Հայաստանի մեծ քաղաքներում:



GTUG.am meetups ծրագրի Առաջին հանդիպումը կայացավ 2011 հոկտեմբերի 29-ին Ստեփանակերտում, Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման Կենտրոնում, որտեղ "GTUG Հայաստան և ենթախմբերի" համամոդերատոր Վարդան Պապիկյանը հանդիպեց Ստեփանակերտ քաղաքի տեխնոլոգիաներով հետաքրքրված երիտասարդների հետ: Հանդիպմանը ՏՏ Զարգացման Կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանի հետ  քննարկվեցին Google-ի տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությանն առընչվող հարցեր, ինչպես նաև Ստեփանակերտում GTUG ենթախմբի ստեղծման գաղափարը: Որոշվեց 2011 նոյեմբեր ամսից սկսել GTUG Stepanakert ենթախումբի աշխատանքները GTUG Armenia & Subchapters խմբի շրջանակներում:


Ստեփանակերտի GTUG ենթախմբի մոդերացիան կիրականացնի Մխիթար Հայրապետյանը: GTUG Stepanakert subchapter-ը շուտով կունենա նաև իր առանձին կայքը GTUG.am-ի տիրույթում` http://stepanakert.gtug.am հասցեով:

Առաջիկայում սպասվում է GTUG Armenia & Subchapters խմբի մոերատորների այցելություն Գյումրի, ապա նաև Վանաձոր:

No comments:

Post a Comment