Friday, March 29, 2013

Անվճար սովորեք Chrome DevTools՝ Code School-ում

Սիրելի Google Developer-ներ, մասնավորապես Chrome Developer-ներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Դուք կարող եք անվճար մասնակցել Chrome DevTools դասընթացին, որը կազմակերպվում է Code School օնլայն դպրոցի կողմից:

Բացի նրանից, որ անվճար կարող եք կատարելագործել Ձեր գիտելիքները, Դուք կարող եք նաև օգնել Ձեր սիրելի GDG Armenia-ին հաղթել մրցույթում:

Google ընկերությունը մրցույթ է հայտարարել GDG խմբերի միջև, և Դուք կարող եք օգնել մեզ հաղթել այդ մրցույթում:


Մինչև ապրիլի 11-ը գրանցվեք վերոնշյալ դասընթացին, մասնակցել դասընթացին, և ավարտելուց հետո տարածել Code School-ի անձնական բեյջը Google+ ցանցում, որը հասանելի է "My Account" -> "Rewards" բաժնում, կամ պարզապես եթե այցելեք. http://codeschool.com/users/[your_username]/badges/197 :


Հիշեք, բեյջը տարածելիս անպայման օգտագործել #gdg #gdgarmenia #chromedevtools հեշթեգերը (բոլոր երեքը միասին):

Դասընթացին ամենաշատը մասնակից ունեցող GDG խումբը կստանա նվեր. "Ֆինանսավորվող միջոցառում Paul Irish-ի հատուկ բարեմաղթանքներով":

Դե ինչ, եթե Դուք Chrome Developer եք կամ պարզապես հետաքրքրվում եք Chrome DevTools-ով, մասնակցեք և օգնեք մեր խմբին՝ հաղթել ու ստանալ հատուկ միջոցառման ֆինանսավորումը:

Մասնակցել դասընթացին՝

http://www.codeschool.com/courses/discover-devtools


No comments:

Post a Comment